Լրահոս 24/7

Բաբայանը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու ՊՆ նախագծի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը 4,5 ամիս) 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, պետք է ծառայի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։

Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Ըստ Բաբայանի, քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ զինկոմների, ծանոթների միջոցով գումար են տվել ու չեն ծառայել:

«Հիմա պետությունն ասում է՝ վճարիր ու մի ծառայիր։ Չորսուկես ամիս պատրաստվիր, դրանից հետո հինգ տարի քեզ մոբռեսուրս չեն հրավիրելու, բայց դրանից հետո տարեկան մեկ շաբաթով գալու ես, պատերազմ սկսվի գնալու ես առաջին գիծ. հիմա հարց է առաջանում զինվորն ազատվի՞ բանակից, թե՝ ոչ։ Մենք անցնելո՞ւ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե փո՞ղ ենք աշխատում։ Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է, բայց եթե չենք գնում պրոֆեսիոնալ բանակի եւ փող ենք աշխատում, սա անընդունելի է»,– շեշտել է Բաբայանը։

Անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 30–ից, Արցախը Հայաստանին կապող երթուղու փոփոխությանը, Բաբայանը նկատել է, որ համաձայն նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության, Հայաստանը Արցախին կապող միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ճանապարհն այլ տարածք տեղափոխվեր։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը խոսել է նաև Զանգեզուրի միջանցքի խնդրի մասին:

«Ես ամիսներ առաջ էլ ասել եմ, որ ժողովուրդ, մեզնից Նախիջեւանի ճանապարհ չեն ուզում, որ Կապանով, կամ էլ Սիսիանով ինչ–որ ճանապարհ գծես, որ Ադրբեջանը գնա։ Ադրբեջանն ուզում է միջազգային ճանապարհ, որովհետեւ Ադրբեջանն իր տարածքով 6 գծային ճանապարհ է կառուցում՝ Արաքս գետի ափով դեպի Հայաստան, նույնն էլ Թուրքիայում, որ դուրս գան միջերկրական ծով։ Ադրբեջանը դրա համար է ասում միջանցք, որ ինքը վստահելի լինի եւ որեւէ խոչընդոտ չլինի ու էդ ճանապարհը գործի։ Ես չեմ բացառում, որ հետագայում նավթն ու գազը, երկաթուղին էդտեղով անցկացնի, այսինքն՝ ալտերնատիվ ճանապարհ է, ուղիղ 30 տոկոսով ճանապարհը կարճ է լինում, բացի այդ ճանապարհն ավելի անվտանգ կլինի, քան գործողը։ Այսօր Թուրքիան Վրաստանով 30 մլրդից ավել ապրանք է տեղափոխում Ադրբեջան, Ռուսաստան, եւս 15 մլրդ էլ Կենտրոնոկան Ասիա, էդ ամբողջը տեղափոխվելու է էդ ճանապարհով ու Ադրբեջանը հասկանում է իր շահը ու ամեն գնով փորձում է, որ հայերը խոչընդոտ չլինեն»,-ասել է Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական վիճակին, Սամվել Բաբայանն ասել է, որ Արցախում պետք է Սահմանադրությունը փոխվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն։ Ըստ նրա, Արցախում հիմա է, Արցախում ներքաղաքական վիճակ չկա, գոյություն չունի:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

7 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

8 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

8 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

9 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

9 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

9 hours ago