Լրահոս 24/7

Դսեղ-Վանաձոր երթուղու 7 բնակավայր այսուհետ կսպասարկվի նոր, ժամանակակից ավտոբուսով

Լոռու մարզի Դսեղ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Վանաձոր բնակավայրերի բնակիչներն, ինչպես նաև Դսեղի առողջության և ՔՈԱՖ֊ ՍՄԱՐԹ կենտրոնների շահառուներն այսուհետ կտեղաշարժվեն նոր ու ժամանակակից ավտոբուսով: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

Ծրագրի շնորհիվ Դսեղ֊Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 բնակավայրերի համար ստեղծվել է միջհամայնքային տրանսպորտային կապ։

Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնվեց ՔՈԱՖ֊ՍՄԱՐԹ կենտրոնում։
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, ՀՀ֊ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ՔՈԱՖ֊ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն Կորյուն Խաչատրյանը։

Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ նշելով, որ նոր հասարակական տրանսպորտը վերոհիշյալ երթուղուց օգտվող բնակիչների համար հարմարավետ ծառայություններ կմատուցի, գյուղերի բնակիչներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն կտա, մատչելի կդարձնի հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը։

Միջոցառման ավարտին հյուրերը նոր ավտոբուսով ՍՄԱՐԹ կենտրոնից ուղևորվեցին Դեբետի վարչական շենք, որտեղ էլ ավտոբուսը հանձնվեց «Փամբակ» ՀՈԱԿ-ին։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ճապոնիայի դեսպանատունը մարտ ամսին ստորագրել էին համաձայնագիր՝ «Լոռու մարզի հասարակական տրանսպորտի համար ավտոբուսի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով:

Ստորագրված համաձայնագրով՝ Ճապոնիայի դեսպանատունը տրամադրել էր ավելի քան 90.000 ԱՄՆ դոլար՝ նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գնման, տրանսպորտային ցանցի ընդլայնման և ենթակառուցվածքների բարեկարգման նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

8 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

9 hours ago