Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Մոտ 7.5 կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ նշելով, որ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս՝ ճանապարհը կկահավորվի. կտեղադրվեն անվտանգության տարրերը։
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն օգոստոսի 30-ին հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք կատարում է «Կապանի ՃՇՇ» ընկերությունը, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ընկերությունը:
Նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։
Ճանապարհի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…