Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ338+100-կմ342+400 հատվածում իրականացվում է միջին նորոգում։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
4.3կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Մեղրիի տարածաշրջանում եւ նորոգվում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ կողմից։ Տեխնիկական հսկողությունը կատարվում է Ճանապարհային դեպարտամենտի կողմից։
Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։