Լրահոս 24/7

Մահացել է լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի ավագ որդին

Մահացել է լատինաամերիկացի հայտնի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի  ավագ որդին՝ Կամիլո Գևարա Մարչը:

Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Դիաս-Կանել Բերմուդեսը։ Նրա խոսքով՝ Կուբայի հեղափոխության կոմանդանտի ժառանգը շարունակել է քարոզել իր հոր գաղափարները՝ լինելով Հավանայի «Չե» կենտրոնի ղեկավարը։

«Խոր վշտով հրաժեշտ ենք տալիս Կամիլոյին՝ Չեի որդուն, ով առաջ է քաշել իր գաղափարները՝ որպես «Չե»  կենտրոնի ղեկավար, որը պահպանում է իր հոր ակնառու ժառանգության մի մասը: Համբերություն ենք մաղփում նրա մորը՝ Ալեյդային, այրուն, դուստրերին և ողջ ընտանիքին»,- գրել է Դիաս-Կանելը իր Twitter-ում։

Կուբայի նախագահը չի խոսել Կամիլո Գևարայի մահվան պատճառների մասին:

Ըստ Cubadebate-ի՝ հայտնի հեղափոխականի 60-ամյա ժառանգը մահացել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս կատարած այցի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է թրոմբի հետևանքով առաջացած սրտի կաթվածից։

Կամիլոն Չե Գևարայի չորս երեխաներից ավագն էր։

Հայրը՝ Էռնեստո Չե Գևարան ծնվել է Արգենտինայում, սովորել է բժշկություն, այնուհետ ճանապարհորդել է Լատինական Ամերիկայում ու Մեքսիկայում հանդիպել կուբացի հեղափոխականներ Ֆիդել և Ռաուլ Կաստրոներին։

Գևարան միացել է նրանց և օգնել տապալել Կուբայի բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային, որին աջակցում էր ԱՄՆ-ը:

Չէ Գևարան համաշխարհային հայտնիության հեղափոխական գործիչ է, սպանվել է 1967 թվականին  Բոլիվիայում, 39 տարեկան հասակում՝ զինվորի կրակոցից։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

3 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

4 hours ago