Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից, Պատելը մասնավորապես ասել է․ «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Մինչ այս Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում արդեն երեք հանդիպում են անցկացրել՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին և մայիսի 23-ին։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…