Լրահոս 24/7
31.08.2022

STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

Այս տարի նոր ուսումնական տարին խոստանում է «աստղային» լինել բազմաթիվ ուսանողների և աշակերտների համար։

Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով` բացահայտելով տիեզերքի գաղտնիքները։

Փառատոնի Հանրայնացման ծրագրի շրջանակներում բանախոսները դասախոսություններով հանդես կգան

  • Երևանի պետական համալսարանում,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,
  • Հայ֊ռուսական համալսարանում,
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանում,
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանում,
  • Երևանի «Հայբուսակ» համալսարանում,
  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,
  • Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),
  • Հայաստանում ՄԱԿ֊ի գրասենյակում,
  • «Քվանտ» վարժարանում,
  • Ֆիզմաթ դպրոցում,
  • Ա. Շիրակացու անվան ճեմարանում,
  • ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,
  • Այբ դպրոցում,
  • Գյումրիում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում,
  • Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում,
  • Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։

Կրթական հաստատությունների ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, ինչպիսիք են Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրաելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ժոել Փարքերը, Դեյվիդ Այքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդեյնը և այլք։

Հանրայնացման ծրագրի մեջ ներառված բազմազան և հետաքրքաշարժ թեմաները վստահաբար ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` էլ ավելի մեծացնելով նրանց սերը և հետաքրքրությունը գիտության հանդեպ։

Սիրով հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու, այնպես էլ յուրաքանչյուրին՝ մասնակցելու այս մեկշաբաթյա ծրագրին՝ սեպտեմբերի 5-10-ն` ըստ ստորև ժամանակացույցի։

ԱնվանումՍեպ
5
Սեպ
6
Սեպ
7
Սեպ
8
Սեպ
9
Սեպ
10
Երևանի պետական համալսարանՔիփ Թորն Լիա ՀալլորանՄիշել ՄայորԷմանուել Չարպենտիե Ջիմ Բաղյան Գարիկ ԻսրաելյանԴեյվիդ Այքեր 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՆագին ԿոքսԹոննի ՖադելԽավիեր Բարկոնս   Ժան֊Ժակ Դորդեյն   Քըրթ Վյութրիխ  
Հայ֊ռուսական համալսարանԺոել Փարքեր Մարկ ԲոսլոուՔրիս Ռափլի  
Հայաստանի Ամերիկյան Համալսարան Նագին ԿոքսՔրիս ՌափլիԷմանուել Չարպենտիե  
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան  Թոննի Ֆադել Ժան֊Ժակ Դորդեյն 
Հայաստանի ազգային ագրարային համալսարան Քրիս ՌափլիԽուան Թոմաս Հերնանի   
Երևանի «Հայբուսակ» համալսարան   Խավիեր ԲարկոնսՔըրթ Վյութրիխ 
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա  Քըրթ Վյութրիխ   
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)    Քիփ Թորն Լիա Հալլորան 
ՄԱԿ֊ի Հայաստանյան գրասենյակ  Դեյվիդ Գրինսփուն   
«Քվանտ» վարժարան  Միշել Մայոր   
Ֆիզմաթ դպրոց  Ջորջ Նիլդ   
Ա. Շիրակացու անվան ճեմարան  Լիզա ԿալտենեգգերԳարետ Ռեյզման  
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնԴեյվիդ ԱյքերԼիզա ԿալտենեգգերԳարետ Ռեյզման Ջիմ Բաղյան   
Այբ դպրոց   Միքայել Կիզիրյան Ջորջ Նիլդ  
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ   Լիզա Կալտենեգգեր Չառլի ԴյուկԱլֆրեդ ՄքԻվենԹոնի Ֆադել SYZYGY _ ռոք համերգ 15:00-16:00  
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն     Կարապետյան Արբի Սքոթ ՀաբըրդԴեյվիդ ԱյքերՄայքլ ԲակիչՄիշել Մայոր
ԼՈՖԹ Վանաձոր     Դեյվիդ Այքեր Մայքլ Բակիչ
Համալիր, դասավանդիր Հայաստան, դպրոցներ   Քրիս Հեդֆիլդ Ջիմ Բաղյան  

STARMUS VI  փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Սթարմուս VI-ի մասին՝  https://starmus.com/Armenia
Facebook: https://www.facebook.com/StarmusArmenia
Twitter: https://twitter.com/StarmusArmenia
Instagram: https://www.instagram.com/starmus/
LinkedIn: https://www.linkedin.com/company/starmus-festival

Սթարմուսի մասին՝ https://starmus.com/
Յութուբյան էջ՝ https://www.youtube.com/user/starmusfest

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է