-Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում։
Թե ովքեր են մեղավոր, ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով ենք կորցրել Շուշին, կամ պարտվել պատերազմը, քննությունը դեռ կպարզի։ Բայց ակնհայտ են քաղաքական ընդդիմության նյարդային ջղաձգումները։
Առնվազն տարօրինակ է քաղաքական ընդդիմախոսների արձագանքը, եթե իհարկե վախեր չունեն, որ հետագայում խայտառակ փաստեր կարող են պարզվել պատերազմի ժամանակ իրենց իսկ գործելաոճից։
Սթրեսի մատնված Վանեցյան Արթուրին և մնացած ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն և առողջություն՝ մինչ պատերազմի պարտության մասին հետագա բացահայտումները, եթե իհարկե վախեր չունեն այդ բացահայտումներից,- գրել է Տարոն Չախոյանը։













