Լրահոս 24/7
31.08.2022

Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից կբռնագանձվի շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի գույք ու ակտիվներ

Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից կբռնագանձվի շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի գույք ու ակտիվներ

«Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ,

մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,

Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Գլխավոր դատախազության կողմից շարունակվում է դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է»,-գրել է  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Լրահոս
Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում
12:48
Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ. ՏԿԵՆ
12:34
Առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ. ՏԿԵՆ
ԱԺ-ում իրավիճակը լարվեց, սկսվեց քաշքշուկ
12:08
ԱԺ-ում իրավիճակը լարվեց, սկսվեց քաշքշուկ
ՌԴ-ի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ
11:47
ՌԴ-ի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Սևանի «Զենիթ» ակադեմիայի թիմի հետ
11:26
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Սևանի «Զենիթ» ակադեմիայի թիմի հետ
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ.  Փեզեշքիան
11:12
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան
Պռոշյանի և Քասախի բնակիչները ճանապարհ են փակել
11:02
Պռոշյանի և Քասախի բնակիչները ճանապարհ են փակել
Զելենսկին լիազորվա՞ծ է զգուշացնել
00:35
Զելենսկին լիազորվա՞ծ է զգուշացնել
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
19:40
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը
19:18
Քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը
Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել. Պեսկով
18:55
Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել. Պեսկով
Վարազդատ Լալայանը պոկում վարժության ոսկի նվաճեց
18:19
Վարազդատ Լալայանը պոկում վարժության ոսկի նվաճեց
Երևանում այս տարի 25 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի
18:00
Երևանում այս տարի 25 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի
Մալխաս Ամոյանի գոտեմարտը լավագույնն է ճանաչվել
17:45
Մալխաս Ամոյանի գոտեմարտը լավագույնն է ճանաչվել
Պուտինը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական համաձայնագիրը
17:33
Պուտինը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական համաձայնագիրը