Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պաշտոնապես հայտնել է, որ Աբովյան 50/5 հասցեում տեղակայված շենքն այսուհետ պատկանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։
«ԵՊԲՀ-ն աճուրդով ձեռք է բերել շենքը։ Սիրելի ուսանողներ, ներկա պահին շենքի նախագծման փուլում ենք և մոտ ժամանակներս կտեղեկացնենք, թե ինչ նպատակի է ծառայելու շենքը։ Վստահ եմ՝ դժգոհ չեք մնա»,- գրել է Վահե Հովհաննիսյանը։