Լրահոս 24/7

Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած ենք եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Համաձայնեցված միջազգային ձևաչափերի շրջանակում համապատասխան աշխատանքները կրում են բովանդակային բնույթ և առաջ են ընթանում։ Օգոստոսի 30-ին Մոսկվայում մեր կողմի խորհրդատվական աջակցությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան։

Նա նշել է, որ ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրերի մասին հայ ու ադրբեջանցի գործընկերների կողմից ոչ մի տեղեկություն չեն ստացել։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։

Մեր կարծիքով՝ դա կապ չունի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են»,- հայտարարել է Զախարովան։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

46 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

59 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago