Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է՝ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար: