Լրահոս 24/7
31.08.2022

«Սուրմալուի» փոխտնօրենին կալանավորելու պահանջով ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Սուրմալուի» փոխտնօրենին կալանավորելու պահանջով ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատըախազությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գրառման մեջ ասված է.

«Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)  հարուցել է հանրային քրեական հետապնդում:

Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդությունններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:

Դատարանի որոշումներով բավարարվել էին նշված 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:

Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Քրեական վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է: Դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ (այդ թվում նախաքննական մարմնին կոնկրետ ուղղություններով կոնկրետ վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցումներով), կատարված ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հրդեհի և պայթյունի առաջացման պատճառները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Նաև` հանցագործությունների կատարման պատճառները, նպաստած պայմանները վերացնելու, նմանատիպ այլ օբյեկտներում հակահրդեհային, անվտանգության կանոնների հնարավոր խախտումների առկայությունը պարզելու, այդպիսիք արձանագրելու դեպքում դրանք վերացնելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով դատախազությունից համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում պատկան մարմիններին»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է