Լրահոս 24/7
01.09.2022

Հայաստանում STARMUS-ի միջոցառումներին մասնակցելու է շուրջ 100.000 այցելու

Հայաստանում STARMUS-ի միջոցառումներին մասնակցելու է շուրջ 100.000 այցելու

2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում անցկացվող STARMUS միջազգային փառատոնի շրջանակում ակնկալվում է ունենալ շուրջ 100,000 այցելու։

STARMUS փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ և խոսնակներ է ունենում։ Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները տարբեր են և ընդգրկում են թե՛ դասախոսություններ ու համերգներ, և թե՛ գիտական ճամբարներ, կլոր-սեղաններ, որոնք նպատակ են ունենում հանրայնացնելու գիտությունը և հասանելի դարձնելու այն լայն շրջանակների համար՝ հատկապես ուսանողների ու երիտասարդության։

Նորվեգիայում անցկացված փառատոնի ընթացում 2017 թվականին Սթարմուսի ճամբարն ունեցել է ավելի քան 45,000 այցելու, իսկ 2022 թվականին Հայաստանում ակնկալվում է ունենալ շուրջ 100,000 այցելու։ Նախորդ փառատոնները հյուրընկալել են 25 Նոբելյան մրցանակակիրների, հեղինակավոր խոսնակների՝ ինչպիսիք են Սթիվեն Հոքինգը, Նեյլ Արմսթրոնգը, Հանս Ցիմերը և ուրիշներ, STARMUS-ի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են աշխարհահռչակ գիտնականներ, երաժիշտներ, ինովատորներ՝ ինչպիսիք են Բրայան Մեյը, Էմանուել Շարպանտիեն, Ջիլ Թարթերը և Թոնի Ֆադելը։

STARMUS փառատոնի շրջանակներում է շնորհվում նաև աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի հեղինակավոր շքանշանը (մեդալը), որը ճանաչում է գիտության հանրայնացման գործում ներդրումը։ Հոքինգի մեդալի հանձնման արարողության ընթացքում սպասվում է յուրահատուկ, ընտրված կատարումներով համերգային ծրագիր։

Փառատոնի շրջանակում կազմակերպվող ուշագրավ միջոցառումների շարքում են նաև 108 րոպե կլոր սեղան-քննարկումը Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, Star Party-ն, որը աշխարհահռչակ հյուրերի և գիտնականների մասնակցությամբ կազմակերպվելու է Գառնիում, որտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված աստղադիտակներ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է