Կառավարությունը կօտարի չշահագործվող կամ անսարք 654 մեքենա։
Կառավարությունը հետ կվերցնի տարբեր պետական կառույցներին ամրացված չշահագործվող կամ անսարք ավտոմեքենաները և դրանք կամրացնի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում գույքն օտարելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 1-ի նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ գույքագրվել է 654 ավտոմեքենա։
«Դրանք հետագայում կօտարվեն, նախնական մոտ 200 մլն դրամ կարող է բյուջե գումար մտնել»,- հայտնեց նախարարը։