Լրահոս 24/7
01.09.2022

«Շուշին ոնց հանձնել են, հիմա ոնց ուզում են, թող հետ բերեն․․․»․ պատերազմի օրերին Փաշինյանի հանձնարարականն ու խորհրդավոր գրառումը

«Շուշին ոնց հանձնել են, հիմա ոնց ուզում են, թող հետ բերեն․․․»․ պատերազմի օրերին Փաշինյանի հանձնարարականն ու խորհրդավոր գրառումը

Այսօր արդեն դատարանի վճռով կալանավորվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել Արզումանյանին մեղադրանք էր առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար։

Ի դեպ, MediaNews-ի` ՀՀ կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու մասին լուրն իմանալուց հետո Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը  ակնհայտ անփութություն կամ դավադրություն  նկատելով խիստ  զայրացել է, քանզի մինչ այդ  իրեն ամեն կերպ հավատացրել էին, որ հակառակորդը ոչ մի կերպ չի կարող մտնել Շուշի։ ԱԽ նիստի մասնակիցներին անգամ զարմացրել է վարչապետի խիստ տոնայնությունը, ով  ձեռքը սեղանին խփելով ասել է․

«Քանի կար Ղարաբաղից  հավատացնում էին, թե Շուշին ոչ մի կերպ չեն կարող վերցնել, հիմա պարզվում է արդեն դրանց վերահսկողության տակ է։ Ինչ  ուզեցին տվեցինք, ինչքան ուզեցին տվեցինք, էլ ինչ էր  պետք Շուշին պահելու  համար։ Ինձ  չի հետաքրքրում, Շուշին ոնց հանձնել են, հիմա ոնց ուզում են, թող հետ բերեն․․․»,- եզրափակել է իր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հենց սրանով էր պայմանավորված արդեն նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում, որը շատերի համար  տարօրինակ թվաց։ Նոյեմբերի 9-ին, երեկոյան ժամը 19։12-ին, երբ արդեն գրեթե բոլորը տեղյակ էին, որ Շուշին անցել է Ադբրեջանի վերահսկողության տակ, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝  «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Սա թերևս ամենավառ ապացույցն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջին պահը փորձել է հետ  վերադարձնել ՊԲ հրամանատարի անփութության ու հանցավոր անգործության հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը։

Հիշեցնենք, որ  այդ օրերին ՊԲ հրամանատարը Միքայել Արզումանյանն էր։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, «որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է