

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով:
Ուղերձում ասված է.
«Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին:
Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար: Մենք Բայդենի վարչակազմին կոչ ենք անում նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում այդ մահաբեր հարձակումներից հետո:
Այս հակամարտությունն ընդգծում է միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի մարդու իրավունքների խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցությունների սեղան:
Բացի այդ, մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության և Ձեր վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ:
Եվս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարևոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…