Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է երկու օր առաջ Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4-րդ հանդիպումը: Եվրոպական միության համար կարևոր է մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու գործընթացին», – Թվիթերում գրել է Լինդեն։