Զինված տղամարդը ատրճանակ է ուղղել Արգենտինայի նախկին նախագահ և ներկայիս փոխնախագահ Քրիստինա Քիրշների վրա։ Հարձակվողը բերման է ենթարկվել, տիկին Կիրշները չի տուժել։ Ենթադրյալ հանցագործության դրդապատճառները պարզված չեն։ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կատարվածն անվանել է մահափորձ։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Բուենոս Այրեսի շրջանում գտնվող փոխնախագահի տան մոտ։ Տիկին Կիրշները զրուցում էր կողմնակիցների հետ, և ինչ-որ պահի ամբոխի մեջ անհայտ անձը ատրճանակ ուղղեց նրա վրա: Նա սեղմել է ձգանը, սակայն ատրճանակը չի կրակել, հայտնում է Todo Noticias-ը։ Նրան բերման են ենթարկել անվտանգության աշխատակիցները։
Նախնական տվյալներով՝ տղամարդը Բրազիլիայի 35-ամյա քաղաքացի Ֆերնանդո Անդրես Սաբագ Մոնտիելն է։ Նա զինված է եղել Bersa Thunder 380 ինքնալիցքավորվող ատրճանակով, ինչպես պարզել է Infobae պորտալը, տղամարդը քրեական անցյալ ունի՝ 2021 թվականին ոստիկանները նրա մեքենայում դանակ են հայտնաբերել։
Աղբյուրը՝ kommersant.ru













