Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից երկուսը մշտապես կմնան Զապորոժիեի ատոմակայանում, չնայած դրա շուրջ շարունակվում են ծանր մարտերը, այդ թվում՝ կայանից ոչ շատ հեռու գտնվող Էներգոդար քաղաքում, հայտնում են գործակալությունից։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը երեկ էր ժամանել Զապորոժիեի ատոմակայան, որն արդեն մի քանի ամիս է գտնվում է պատերազմական գործողությունների կենտրոնում։
Ուկրաինայի հարավում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել պատերազմի առաջին օրերին՝ մարտից։ Սակայն այն մինչ այս պահը միացված է Ուկրաինայի էլեկտրական ցանցին ու ղեկավարվում է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության կողմից։
Աղբյուրը՝ Azatutyun.am