«Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ վաղվանից փոխում են իրենց մարտավարությունը, քանի որ մինչև հիմա չի հաջողվել հասնել իրենց նպատակին։
Նա նշեց, որ վաղը առավոտից նախաձեռնություն է սկսում՝ խորհրդակցություն մտավորականների, փորձագետների հետ, նրանք ներկայացնելու են Հայաստանի զարգացման ծրագիրը: