Լրահոս 24/7
02.09.2022

ՀՀ վարչապետն ընդունել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

ՀՀ վարչապետն ընդունել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել է կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկախության հանրաքվեին և այլ հարցերի:

«Այսօր սեպտեմբերի 2-ն է, երեկ սեպտեմբերի 1-ն էր. շատ կարևոր և սիմվոլիկ երկու օր մեզ համար: Գիտեք, որ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագիր, սեպտմբերի 1-ն էլ՝ Գիտելիքի օրն է: Կարծում եմ, որ այս երկու օրերի հարաբերությունը կամ այս երկու օրերի սիմվոլիկան շատ կարևոր է մեր ապագայի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ըստ էության, խոսում ենք մի ժամանակաշրջանի և պրոցեսների մասին, որոնց արդյունքում, ի վերջո, անկախություն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունում:

Պետք է ասել, որ մեր պետության հիմնադրման առումով՝ օգոստոսը և սեպտեմբերը շատ մեծ, էական նշանակություն ունեցող ամիսներ են. 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Անկախության հռչակագիրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության հանրաքվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ նախ շատ կարևոր է իմանալ, ճանաչել և հասկանալ մեր պատմությունը. «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ և դրանից հետո, ինչո՞ւ է տեղի ունեցել, և կարողանանք ճիշտ հետևություններ անել, որն ամենևին էլ հեշտ գործ չէ, որովհետև պատասխանները նոր հարցեր են բերում: Այս գործընթացը երբեք էլ չի ավարտվում:

Շատ հայտնի ասացվածք կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ինչ դասեր քաղել: Ամեն ինչից էլ պետք է դասեր քաղել՝ պատմությունից էլ է պետք դաս քաղել, դասից էլ է պետք դաս քաղել, կյանքից էլ է պետք դաս քաղել, քաղած դասից էլ է պետք դաս քաղել: Բայց հատկապես՝ ինչ դաս պիտի քաղենք: Ամենաբարդը դա է, և երևի ամենահաջողակները նրանք են, ովքեր, իրոք, կարողանում են քաղել, որովհետև պատմության դաս չէ, որ մի տեղ դարակում դրված է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իր համար ամենակարևոր հետևությունն այն է, որ պետք է աշխատանքները պլանավորել. «Ես ուզում եմ վերադառնալ 90-ականների սկիզբ և փորձել գտնել նախագիծ, թե արդյոք մենք պլանավորել ենք՝ ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2000, 2005, 2010, 2015 2020, 2022 թվականներին. այդպիսի նախագիծ մենք, անկեղծ ասած, չենք ունեցել։

Հիմա արդյոք մենք ունենք նախագիծ, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ես ներկայացրեցի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը չեմ ասի, բնականաբար, թե կատարյալ փաստաթուղթ է, բայց, համենայնդեպս, դա փորձերից մեկն է պլանավորել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ Եվ կարծում եմ՝ ապագայի պլանավորումը նաև այն է, որ մեզ պետք է օգնի դասեր քաղել անցյալից և այսօր ապրելու էներգիա ստանալ»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ապագայի մասին պատկերացումներ ձևակերպելու և ապագայի համար ամենօրյա աշխատանք տանելու կարևորությունը. «Ապագան ընդհանրապես շատ պարամետրերից է կախված, բայց ցանկացած գործում, կարծում եմ, պետք է ընդգծել առաջնահերթությունները, որովհետև անելիքներն այնքան շատ են, որ դրանց մեջ միշտ կարելի է խճճվել, և ժամանակն էլ քիչ է պլանավորելու համար: Ուստի շատ կարևոր է ընդգծել առաջնահերթությունը:

Եվ եթե ինձ հարցնեք՝ որն եմ համարում առաջնահերթությունն այդ առումով տեսանելի ապագայում Հայաստանի համար, ես 3 հիմնական ուղղություն կնշեի. առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը՝ կրթությունը, երրորդը՝ բանակը: Կարող է թվալ, թե առաջինն ու երրորդը հակասում են իրար, բայց իրականում չեն հակասում, որովհետև կառավարության ծրագրի մեջ նաև մենք ընդգծել ենք, որ Հայաստանին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Հետևաբար, ինձ համար այսօր առաջնահերթություններն այդ երեքն են: Կրթությունը սիմվոլիկ առումով գտնվում է մեջտեղում, և կարծում եմ, որ կրթությունը և՛ խաղաղության համար, և՛ բանակի, անվտանգության համար ունի կենտրոնական նշանակություն: Մենք նաև կրթության ոլորտում հիմա շատ մեծ բարեփոխումներ ենք իրականացնում»:

Վարչապետ Փաշինյանն պատասխանել է նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, պետական կառավարման համակարգին, համայնքների խոշորացմանը, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին, ԶԼՄ-ների գործունեությանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է