Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2550 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ:
Հանրահավաքը օդից՝ այս հղումով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հավաք էր իրականացնում։