«Ծաթեր. ահա այսպես մեզ ընդունեցին արդեն հարազատ դարձած գյուղում։ Ծաթերցիներին, գրեթե բոլորին, անձնապես եմ ճանաչում 5-6 անգամ գյուղում կատարած շրջայցերի արդյունքում։ Գյուղի խնդիրներին նույնպես քաջատեղյակ եմ` ոռոգման ջրի խնդրից մինչև գերեզման տանող ճանապարհ։
Սիրելի ծաթերցիներ, 2021-ի համապետական ընտրություններին մեզ 80% քվե տվեցիք, և հիմա ես, որպես համայնքապետի թեկնածու, եկել եմ ձեզ ասելու` եկել է ձեր ժամանակը»,-գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
