Հայաստանի մշակութային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Գյումրիում կայացել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգը:
Աննախադեպ համերգային ծրագիրը Վարդանանց հրապարակում մեկտեղել էր հազարավոր գյումրեցիների ու քաղաքի հյուրերի:
Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու լուսանկարներ հրապարակել տոնից:
«Գյումրի քաղաքի սրտում ջերմության ու էմոցիաների պակաս չկար»,-ասված է գրառման մեջ:

