Սա ԱՄՆ որոշումն է Հայաստանի իշխանության գործողությունների դեմ․ Ստրոնսկի

Անցնող շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հայտարարեց, որ իրենց հասած լուրերի համաձայն՝ ամերիկյան կառավարությունը, այսինքն՝ նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է մի քանի ամսից դադարեցնել ֆինանսական օգնությունը Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին, չնայած որ Ներկայացուցիչների պալատում ընդունվել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսի ներկայացրած Հավելվածը՝ 2020 թվականին շարունակելու ամերիկյան օգնությունը Արցախին։ Հաշվի առնելով այս վտանգը՝ Հայ դատը արշավ է սկսել՝ Միացյալ Նահանգներում բնակվող մարդկանց, հատկապես մեր հայրենակիցներին կոչ անելով կապվել իրենց կոնգրեսական ներկայացուցիչների հետ և հորդորել, որպեսզի նրանք միանան Բրեդ Շերմանի և Թի Ջեյ Քոքսի նախաձեռնած նամակին, որն ուղղված է Արցախի ականազերծման ծրագիրը ֆինանսավորող հայտնի կազմակերպությանը՝ USAID-ին («Միջազգային զարգացման ամերիկյան գործակալություն»): Նամակում կոնգրեսականները կոչ են անում USAID-ին հարգել իր հանձնառությունը՝ շարունակելով ֆինանսավորել կենսական նշանակություն ունեցող և կյանքեր փրկող այս ծրագիրը, որն իրականացվում է Արցախում։
Այս տեղեկությունը որոշ շփոթության պատճառ դարձավ հայկական մեդիափորձագիտական տիրույթում։ Եվ այս առումով, իհարկե, պետք է շեշտել, որ խոսքը ԱՄՆ կառավարության բյուջեով տրամադրվող ամենամյա, այսպես ասած, արտաքին օգնության կրճատման կամ կասեցման մասին չէ։ Թեև, մյուս կողմից, այնպես չէ, որ «Foreign Assistance»-ի խողովակով մեր երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունը ավելացել է․ 2018 թվականին ամերիկյան ֆինանսական օգնությունը Հայաստանին կազմել է $6․8 մլն, 2019 թվականին՝ $6․4 մլն, իսկ հաջորդ տարի՝ 2020 թվականին կտրամադրվի ընդամենը $6․75 մլն։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հայաստանին տրամադրվել է $26.41մլն, իսկ, օրինակ, 2011-ին՝ $45․2 մլն։

Հայ դատի հայտնած տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, բայց փորձագետներից շատերին այն չի զարմացնում։ Նրանց թվում է մեր տարածաշրջանի քաղաքական հարցերով զբաղվող ամերիկացի հայտնի փորձագետներից մեկը՝ Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Ստրոնսկին (Paul Stronski), որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե տարածված լուրը միանգամայն իրական է, ու դա, ըստ էության, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ մարդասիրական առաքելություն ուղարկելու Սիրիայի Արաբական Հանրապետություն: Ընդ որում, Սթրոնսկին շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Սիրիա է ուղարկել Միացյալ Նահանգների կողմից, ամերիկացի հարկատուների փողերով մարզված, պատրաստված սակրավորներին։

Ավելին՝ 1in.am

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago