Լրահոս 24/7
04.09.2022

Վերջին օրերին ակտիվացել է պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ուղղությամբ, մոտիվացիան երևի փողն է. Ռ․ Պետրոսյան

Վերջին օրերին ակտիվացել է պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ուղղությամբ, մոտիվացիան երևի փողն է. Ռ․ Պետրոսյան

«Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն» եւ ըստ այդմ՝ այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը»:

Այս մասին գրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ իրեն անարգել զրպարտում են՝ սկսած ամենաանհեթեթ ու անտրամաբանական «մեղսագրումներից» մինչեւ ամենազազրելի ու ցանկացած պարագայում՝ սթափ դատող բանական մարդու համար անընկալելի ուղիղ «մեղադրանքներ»։

«Ու այդ ամենն անում են դեմքի «շատ լուրջ» արտահայտությամբ՝ համեմելով ակնհայտորեն մտացածին «դետալներով», հղում տալով ինչ-որ անանուն աղբյուրների կամ շինծու հասցեատերերի՝ դրանով հավանաբար ավելի համոզիչ թվալու համար…

Ինչեւէ. հերթական անգամ պետք է հիասթափեցնեմ այդ «գործիքներին» ու իրենց առատորեն վարձատրող-հովանավորող պատվիրատու-ստահակներին (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ շրջանակներ են նրանք ներկայացնում). բարեբախտաբար մեր երկրում, ու առհասարակ, մեր իրականության մեջ սթափ դատող եւ «թացը՝ չորից» տարբերակող տեսակն անհամեմատ դոմինանտ է եւ կազմում է հանրության ճնշող մեծամասնությունը, ում հնարավոր չէ ձեր շինծու եւ մտացածին «փաստերով» ու կեղծ վկայություններով համոզել մի բանում, որը պարզապես չկա, գոյություն չունի, իսկ կոնկրետ անձի/անձանց դեպքում՝ բացառվում է ի սկզբանե. բացառվում է նրանց բնությամբ, եթե կուզեք, նաեւ՝ Նախախնամությամբ…

Սակայն մի հարցում կարող եք չկասկածել. վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական, եւ թե՛ բարոյական հարթությունների մեջ. գիտենք բոլորին՝ անուն առ անուն, պատվիրատուներից մինչեւ կատարողներ, կատարողների միջնորդներ, եւ նույնիսկ՝ միջնորդավճարներ առ միջնորդավճար (որտեղ նույնիսկ միմյանց նկատմամբ են սրանք անազնիվ)))…

Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է տեսանելի, այլեւս նաեւ՝ հայտնի. հանրության համար եղել եմ, կամ ու կլինեմ միշտ բաց եւ հասանելի, գործել եմ՝ ի տես ամենքին եւ շարունակելու եմ գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու…

Հ.Գ. Եւ իմ կյանքի կրեդոն, ինչպես միշտ, նույնն է՝ ցանկացած իրավիճակում եւ կարգավիճակում մնալ ՄԱՐԴ»,-եզրափակել է Պետրոսյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է