Լրահոս 24/7

Ֆրանսիայում կազմակերպվել է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Արցախի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում համերգով հանդես եկավ Արցախի կամերային նվագախումբը։

Այս  մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, շրջանային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական ասոցիացիացիների և կազմակերպությունների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին` Արցախի անկախությանը նվիրված երեկոյի նախաձեռնության և այդ կապակցությամբ Արցախի կամերային նվագախմբին հրավիրելու համար։ Հայաստանի դեսպանն իր ջերմ երախտագիտությունը հայտնեց ռեգիոնին՝ Արցախին և արցախահայությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, հատկապես, ռեգիոնի խորհուրդի կողմից՝ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի օրերին ի նպաստ Արցախի անկախության ճանաչման ընդունված որոշումն ու պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման համար տրամադրված մարդասիրական օգնությունը։

Դեսպան Տոլմաջյանը նշեց նաև, որ Արցախի կամերային նվագախմբի կատարմամբ նման խորհրդանշական համերգի կազմակերպումն այդ շարունակական աջակցության և համերաշխության ևս մեկ դրսևորում է։

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Առնո Բաբաջանյանի, հայ և օտարազգի այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

48 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago