Լրահոս 24/7

Զապորոժիեի ատոմակայանը կորցրել է կապն իր վերջին հիմնական էլեկտրահաղորդման գծի հետ

Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանը կորցրել է կապն իր վերջին մնացած հիմնական էլեկտրահաղորդման գծի հետ, հայտնում է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավելել է, որ Եվրոպայում ամենամեծ կայանն այժմ ապավինում է պահուստային գծին՝ Ուկրաինայի ցանցին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Բացի այդ, Ուկրաինայի պետական միջուկային ընկերությունը հայտնել է, որ կայանի վեց ռեակտորներից միայն մեկն է այժմ գործում:

Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում կայանի շուրջ մարտական ակտիվության համար:

ԱԷՄԳ-ի տեսուչները հինգշաբթի ժամանել են ատոմակայան անվտանգության խնդիրների պատճառով:

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, թե խիստ անհանգստացած է Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և կառույցի աշխատակիցների անվտանգության բացակայության կապակցությամբ, որոնք ստիպված են աշխատել ռուս զինվորականների հսկողության ներքո։

Ամփոփելով Զապորոժիեի ԱԷԿ այցի առաջին արդյունքները՝ Գրոսսին պնդել է, որ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը բազմակի անգամ խախտված է: «Ատոմակայանին հասցված այդ վնասը, անկախ դրա պատճառներից, անընդունելի է», – հայտարարել է ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավարը:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

10 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

11 hours ago