««Հայաստանում ատելություն կա արցախցիների և Արցախի նկատմամբ»,- հայտարարում է հավակնոտ ծրագրերով Արցախ մեկնելու մտադրություն հայտնած ռուսահայ մեծահարուստը։ Հայտարարում է առանց աչքը թարթելու, առանց կասկածի նշույլի, իբրև անառարկելի փաստ։ Ձեռի հետ հասկացնելով, որ ինքը, ահա, գալիս է մեղմելու այդ ատելությունը․․․
Նա բացարձակապես թքած ունի, թե իր արտահայտած միտքը ինչ արձագանք կգտնի, ինչ հետևանք կունենա, ինչ հակազդեցություն կծնի։ Նրա համար առաջնահերթը իր առաքելությունը կարևորելն է, և դա անելու համար չի խորշում ստորագույն բնազդներ բորբոքելուց։
Հասկանո՞ւմ է արդյոք այս մարդը, որ իր այդ խոսքերով ինքն է ատելության սերմեր ցանում, ընդ որում՝ անչափ կենսունակ սերմեր, որոնք ատելությունից արագորեն փոխակերպվում են թշնամանքի․․․ Ըստ երևույթին՝ ոչ։
Հակադարձելով սույն պարոնին՝ ամենայն համոզվածությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում մեծագույն հարգանք կա արցախցիների նկատմամբ և անհուն սեր կա Արցախի հանդեպ։ Զուգահեռաբար, ցավոք, անսահման ամբարտավանություն, ինքնասիրահարվածություն և բթամտություն կա Արցախի ու Հայաստանի փրկիչ ներկայացողների մեջ»,-գրել է լրագրող Վասակ Դարբինյանը։
ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին և նշել․ «Սերժ Սարգսյանն առաջինն…
ՇԱկտիվ աշխատում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ՝ ուղղորդելու դեպի աշխատանք: Այդ…
Չինաստանը ԱՄՆ-ի հետ կքննարկի առևտրային սահմանափակումները։ Չորեքշաբթի Չինաստանի պատվիրակությունը նախատեսում է համապատասխան հանդիպում անցկացնել ԱՄՆ…
«Դեղ խմելու մեջ ամոթալի բան չկա։ Առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած՝…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում թոշակների բարձրացման խնդրին․ «Կենսաթոշակների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի…
ԱՄՆ-ի պատվիրակությունը Էր Ռիադում բանակցությունների ընթացքում ուշադիր լսել է ռուսական պատվիրակությանը, տեղեկացրել է միջազգային կոմիտեի…