Լրահոս 24/7
04.09.2022

Սերժ Սարգսյանի գրասենյակը չի պարզաբանում ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ մի շարք առանցքային դրվագներ

Սերժ Սարգսյանի գրասենյակը չի պարզաբանում ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ մի շարք առանցքային դրվագներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի և դրա պատմության վերաբերյալ հանրությանն առավելագույնս իրազեկելու նպատակով Radar Armenia-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ՝ խնդրելով մի շարք հանգամանքներ պարզաբանել այդ կապակցությամբ։ 

Երրորդ նախագահից նախ հետաքրքրվել էինք, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ինչո՞ւ չհաջողվեց հասնել ԼՂ հարցի փոխզիջումային կարգավորմանը։ Արդյո՞ք ԼՂ քաղաքական էլիտան համաձայն չէր սեղանին առկա հնարավոր լուծումներին։ Այս կապակցությամբ մեջբերել էինք ԼՂ խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի՝ 2020թ. նոյեմբերի 28-ին արած հետևյալ հայտարարությունը. «2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»։ 

Հաջորդ հարցը, որ այս առումով ծագում էր, այն էր, թե 2018թ. հունվարին ներկայացված «Կրակովյան» առաջարկները արդյո՞ք բալանսավորված լուծում էին խոստանում և արդյո՞ք դրանց իրագործման համար կային բավարար նախադրյալներ։ Վերջապես, արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահը կարծում էր, որ վերոնշյալ հարցերի ու դրանց տրվելիք պատասխանների հանրագումարում, հնարավոր էր խուսափել 2020թ. պատերազմից և իրագործել սեղանին առկա բանակցային փաթեթը։

Թեպետ Սերժ Սարգսյանի գրասենյակը բավականին արագ արձագանքեց Radar Armenia-ի հարցմանը, սակայն զերծ մնաց բովանդակային ու կոնկրետ պատասխաններից։ Մասնավորապես՝ գրասենյակից տեղեկացրել են, որ Սարգսյանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին բազմիցս է անդրադարձել իր հրապարակային հայտարարություններում, հարցազրույցներում, ելույթներում, հոդվածներում ու մամուլի ասուլիսներում։ Ըստ գրասենյակի պատասխանատուի՝ վերը նշված հարցերի պատասխանները կարելի է գտնել այդ նյութերում։ Ավելին՝ գրասենյակը տրամադրել է Սերժ Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, հոդվածների տարբեր հղումներ՝ հուշելով, որ այդտեղ Սարգսյանը պատասխանել է վերոնշյալ հարցերին։ 

Գնահատելով հանդերձ երրորդ նախագահի գրասենյակի՝ ԶԼՄ-ների հետ անխոչընդոտ աշխատելու պրակտիկան, ցավալի է, որ հստակ, ըստ էության ու միմյանցից բխող հարցադրումներին ստանում ենք ընդհանրական պատասխան և ուղղորդում՝ դեպի հարցազրույցներ ու ելույթներ, որտեղ նշված հարցերի վերաբերյալ պատասխաններ, դժբախտաբար, չկան։ Այդ ո՞ր ելույթում, հարցազրույցում կամ հոդվածում է Սերժ Սարգսյանը խոսել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ իր ունեցած հանդիպումների և դրանց բովանդակության մասին՝ ընդհանրապես, և Արթուր Թովմասյանի հայտարարության համատեքստում՝ մասնավորապես։ Ի վերջո, ե՞րբ է Սերժ Սարգսյանը բացահայտել «Կրակովյան» առաջարկները և գնահատել դրանք՝ առավել ևս, եթե հաշվի ենք առնում 2018թ. ապրիլին ՀՀ վարչապետ ընտրվելու ժամանակ նրա ելույթն այն մասին, որ հակամարտության կարգավորումը գտնվում է փակուղում։ 

Երրորդ նախագահի գրասենյակը մեծ ծառայություն մատուցած կլիներ ԼՂ հարցով իրականությունն իմանալ ցանկացող քաղաքացիներին՝ հստակորեն ցույց տալով, թե նշյալ հարցերի վերաբերյալ Սարգսյանը ինչ է ասել։ Հուսանք՝ այդպիսի պարզաբանում առաջիկայում կհնչի։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Radar Armenia-ի հարցմանը.

Լրահոս
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
13:27
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
12:55
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
12:34
Խաղաղության չստորագրված համաձայնագիրը դեռևս չի չեզոքացրել սպառնալիքները
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
12:14
Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
11:59
Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին․ Ծառուկյան
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․  Աբրահամյան
11:50
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են ՀՀ-ի անվտանգության սպառնալիք․ Աբրահամյան
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Թորոսյան
11:46
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Թորոսյան
Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ
11:39
Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ
ԼՂ հայերը տարածաշրջանը կամավոր են լքել. Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԵՄ դեսպանին
11:31
ԼՂ հայերը տարածաշրջանը կամավոր են լքել. Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ԵՄ դեսպանին
Հայաստանը երբեք այսպիսի ուշադրության կենտրոնում չի եղել. Թոմաս դե Վաալ
11:10
Հայաստանը երբեք այսպիսի ուշադրության կենտրոնում չի եղել. Թոմաս դե Վաալ
ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
11:04
ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը
11:01
ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
22:37
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց