Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այդ մասին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման անհրաժեշտությունը: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ։ Կարևորվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում փոխգործակցության շարունակումը, ինչպես նաև «Կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: