Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ կա երկու զոհ, այդ թվում՝ ռուս դիվանագետ։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտը, որ փորձել է մոտենալ դեսպանատան շենքին։ Սակայն դեսպանատան աֆղանական զինված պահպանությունը հարձակվողի վրա կրակ է բացել:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հերթում հավաքված մարդկանց մոտ դուրս է եկել ռուս դիվանագետը՝ վիզա ստանալու հավակնորդների ցուցակներով: Զոհերի և տուժածների թիվը գնահատվում է 15-20 մարդ։