Լրահոս 24/7
05.09.2022

Եթե կան սխալներ, որոնք բերել են կորուստների, պետք է քննվեն. Քոչարյանը՝ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի մասին

Եթե կան սխալներ, որոնք բերել են կորուստների, պետք է քննվեն. Քոչարյանը՝ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի մասին

Միքայել Արզումանյանի փայլուն զինվորական լինելու մասին ոչ ոք չի կասկածում: Նրա մեղադրանքը այլ բովանդակություն ունի: Ես հիմա չեմ ցանկանում դրա բովանդակության մասին խոսել: Տա Աստված, որ այդ մեղադրանքները դատարանում հերքվեն:

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միքայել Արզումանյանի կալանավորմանը՝ այս մասին ասաց ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինքս սրտացավ եմ Արզումանյանի համար, բայց եկեք շարժվենք քրեական գործի տրամաբանությամբ։ Ոչ ոք չի ցանկանա մեղադրանք դնել մի մարդու վրա, ով իր ուսերին է վերցրել 44-օրյա պատերազմի վերջին հատվածը: Բայց եթե կան սխալներ, որոնք բերել են չարդարացված կորուստների, պետք է քննվեն, և քննության արդյունքները պետք է լինեն անբեկանելի»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե կատարվել է արարք, որը անդրադարձել է մարդկանց ճակատագրերի վրա, պետք է ուսումնասիրվի, քննվի:

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին՝ Քոչարյանը նշեց․ «Խնդիրը ոչ թե մեղադրանքների մասին է, այլ դասեր քաղելու: Եթե որևէ մեկի որոշումների արդյունքում եղել են սխալներ, դրանք պետք է ուսումնասիրվեն և քննվեն։ Շատ գնահատելով և՛ Ջալալի, և՛ Արզումանյանի անցած ուղին, որը ոչ ոք չի հերքում, բայց ճոճանակը այնպես է շարժվել, որ պետք է հստակություն մտցնենք և թույլ չտանք, որ այդ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»։

Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ Քոչարյանը հայտնեց, որ հարցեր են եղել քննարկելու:

«Հարցեր են եղել, վարչապետը կիսվել է։ Շատ հարցերի պատասխաններ ստացել ենք վարչապետից, շատ լավ պատկերացնում եմ անվտանգային մեր միջավայրը, ռիսկերը, որոնք միշտ ուղեկցվել են մեր ամբողջ պատմության ընթացքում։ Պետք է գիտակցենք՝ երբ ձեռք ենք բերել մեր անկախությունը, հետագայում կորցրել ենք, բայց դարձել ենք կիսաանկախ՝ միութենական կառույցի մեջ, զարգացել ենք, հետո նորից ձեռք ենք բերել անկախություն։ Մեր տարածքը միշտ եղել է շահարկման և այլ շահերի ու ցանկությունների կիզակետում: Այսօր մեզ տրված բացառիկ հնարավորությունը կորցնելու իրավունք չունենք. արցախցին պետք է ապրի Արցախում և ապրի անվտանգ»:

Վերջինս նշեց, որ «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատում են, հանդիպումներ են տեղի ունենում։ «Մենք որպեսզի հասնենք խաղաղության օրակարգին, նախ մեր երկրում պետք է հասնենք կատարյալ համերաշխության»,- ընդգծեց պատգամավորը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է