

Միքայել Արզումանյանի փայլուն զինվորական լինելու մասին ոչ ոք չի կասկածում: Նրա մեղադրանքը այլ բովանդակություն ունի: Ես հիմա չեմ ցանկանում դրա բովանդակության մասին խոսել: Տա Աստված, որ այդ մեղադրանքները դատարանում հերքվեն:
ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միքայել Արզումանյանի կալանավորմանը՝ այս մասին ասաց ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ինքս սրտացավ եմ Արզումանյանի համար, բայց եկեք շարժվենք քրեական գործի տրամաբանությամբ։ Ոչ ոք չի ցանկանա մեղադրանք դնել մի մարդու վրա, ով իր ուսերին է վերցրել 44-օրյա պատերազմի վերջին հատվածը: Բայց եթե կան սխալներ, որոնք բերել են չարդարացված կորուստների, պետք է քննվեն, և քննության արդյունքները պետք է լինեն անբեկանելի»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե կատարվել է արարք, որը անդրադարձել է մարդկանց ճակատագրերի վրա, պետք է ուսումնասիրվի, քննվի:
Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին՝ Քոչարյանը նշեց․ «Խնդիրը ոչ թե մեղադրանքների մասին է, այլ դասեր քաղելու: Եթե որևէ մեկի որոշումների արդյունքում եղել են սխալներ, դրանք պետք է ուսումնասիրվեն և քննվեն։ Շատ գնահատելով և՛ Ջալալի, և՛ Արզումանյանի անցած ուղին, որը ոչ ոք չի հերքում, բայց ճոճանակը այնպես է շարժվել, որ պետք է հստակություն մտցնենք և թույլ չտանք, որ այդ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»։
Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ Քոչարյանը հայտնեց, որ հարցեր են եղել քննարկելու:
«Հարցեր են եղել, վարչապետը կիսվել է։ Շատ հարցերի պատասխաններ ստացել ենք վարչապետից, շատ լավ պատկերացնում եմ անվտանգային մեր միջավայրը, ռիսկերը, որոնք միշտ ուղեկցվել են մեր ամբողջ պատմության ընթացքում։ Պետք է գիտակցենք՝ երբ ձեռք ենք բերել մեր անկախությունը, հետագայում կորցրել ենք, բայց դարձել ենք կիսաանկախ՝ միութենական կառույցի մեջ, զարգացել ենք, հետո նորից ձեռք ենք բերել անկախություն։ Մեր տարածքը միշտ եղել է շահարկման և այլ շահերի ու ցանկությունների կիզակետում: Այսօր մեզ տրված բացառիկ հնարավորությունը կորցնելու իրավունք չունենք. արցախցին պետք է ապրի Արցախում և ապրի անվտանգ»:
Վերջինս նշեց, որ «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատում են, հանդիպումներ են տեղի ունենում։ «Մենք որպեսզի հասնենք խաղաղության օրակարգին, նախ մեր երկրում պետք է հասնենք կատարյալ համերաշխության»,- ընդգծեց պատգամավորը։
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…