Լրահոս 24/7

Փոփոխություն է կատարվել հանրապետական սփռման մրցույթի սլոթերի քանակում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 10-ի թիվ 114-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը:

Այս մասին տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը:

Քննարկելով հարցը նշվեց, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 10-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ՝ որոշմամբ հաստատված տեղեկատվության 3-րդ կետում «5» թիվը փոխարինելով «4» թվով:

Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշման և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի դրույթների համաձայն:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago