Լրահոս 24/7
06.09.2022

Սահմանամերձ լինելը դատավճիռ չէ, Բերդում ապրում և արարում ենք. ՔՊ թեկնածուն ներդրումներ է խոստանում բերել համայնք

Սահմանամերձ լինելը դատավճիռ չէ, Բերդում ապրում և արարում ենք. ՔՊ թեկնածուն ներդրումներ է խոստանում բերել համայնք

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն էլ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքն է: Սույն համայնքը միավորում է Այգեպար, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինչին, Ծաղկավան, Ն.Կ.Աղբյուր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Վարագավան, Այգեձոր, Իծաքար, Նավուր, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր և Տավուշ համայնքները:

Բերդում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վահրամ Սուքիասյանն է՝ Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի տնօրենը: Վերջինս, «Հայկական ժամանակի» հետ զրույցում առանձնացնելով համայնքի առանցքային խնդիրները, նշում է՝ ամենից կարևորը ոռոգման և խմելու ջրի հարցն է:

«Համայնքներ կան՝ չունեն խմելու ջուր: Այս խնդիրը հրատապ լուծման կարիք ունի: Օրինակ՝ ունենք թաղամասեր, որտեղ ընդամենը 6-7 տուն կա, բայց ջրի խնդիր է առկա: Այդ փոքր թաղամասների ջրի հարցը լուծելը մի քանի օրվա պատմություն է: Միջմարզային ճանապարհները նույնպես բարվոք վիճակում չեն: Իրատեսական բոլոր խնդիրներին իմ օրոք լուծումներ տրվելու են: Հնարավոր բոլոր քայլերին պետք է դիմել՝ առանց որևէ բանի առաջ կանգ առնելու, բնականաբար, միայն իրավական ճանապարհներով: Խնդիրները տարբեր են, լուծման համար ստեղծված խոչընդոտները՝ նույնպես: Որոշների դեպքում մեծ ֆինանս է պետք, որոշների համար էլ՝ ժամանակ: Խնդիրներ էլ կան, որոնք մի քանի օրում հնարավոր է լուծել, սակայն մինչ օրս դրանք այդպես էլ մնում են չլուծված»,- ասում է թեկնածուն:

Սուքիասյանը վստահեցնում է՝ ամեն բան անելու է, որպեսզի համայնքում ներդրումներն ավելանան. «Ճիշտ է, ես չեմ սիրում, երբ լինում են արտոնյալ մարդիկ, բայց ներդրողներին պետք է արտոնություններ տրամադրվեն, նրբանկատ լինենք նրանց նկատմամբ, որպեսզի խոչընդոտներ չլինեն: Արդեն ունեմ մի քանի նախնական պայմանավորվածություններ: Մեր համայնքի որոշ բնակիչներ երկար տարիներ է, որ Ռուսաստանում են բնակվում, այնտեղ զբաղվում են արտադրությամբ: Նրանցից մեկի հետ բանակցություններս ավարտել եմ, մյուսի հետ ընթացքում են, որպեսզի գործարան հիմնեն Բերդ համայնքում, այնուհետև ապրանքը արտահանենք երկրից: Այդպիսով՝ համայնքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, զբաղվածության մակարդակը կբարձրանա»:

Խոսելով մանկապարտեզների ու դպրոցների մասին՝ զրուցակիցը նշում է՝ կան գյուղեր, որտեղ լավ վերանորոգված և՛ դպրոցներ կան, և՛ մանկապարտեզներ, սակայն գյուղեր էլ կան, որ շենքերը վատ վիճակում են: Դրանք ոչ թե պետք է վերանորոգել, այդ նորերը կառուցել, այդպես ավելի քիչ գումար կծախսվի»,- կարծում է նա:

Վերջինս ափսոսանք է հայտնում, որ մի շարք խնդիրների պատճառով համայնքի բնակիչներն այդքան էլ ակտիվ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ: Ասում է՝ խնդիրները հիմնականում կապված են դիզվառելիքի գների, ոռոգման և վատ ճանապարհների հետ:

Դիտարկմանը, որ Հայաստանում Տավուշը տուրիստական ուղի է համարվում, տուրիստների սիրելի մարզերից մեկն է, ընտրվելու դեպքում ի՞նչ քայլեր է պատրաստվում անել, որպեսզի Բերդում էլ ակտիվանա տուրիստների հոսքը, Սուքիասյանը նկատում է՝ Տավուշում միայն ակտիվ են Դիլիջանը և Իջևանը:

«Բերդում կան մի շարք պատմամշակութային արժեքներ համարվող կոթողներ, սակայն այնտեղ տանող ճանապարհներն այնքան անմխիթար վիճակում են, որ մարդիկ չեն կարողանում հասնել: Իծաքար-Գանձաքար ճանապարհը եթե կառուցվի, մարդիկ այլևս ստիպված չեն լինի Իջևանից ոլորաններով հասնել Բերդ: Երկրորդը Ճամբարակ-Բերդ ճանապարհն է, նախատեսվում է այս տարի 15 կմ վերանորոգել, մյուս տարի էլ՝ մնացած հատվածը, այս դեպքում կրկին մարդկանց հոսքը կշատանա: Բացի դրանից՝ մենք ենթակառուցվածքների խնդիր ունենք: Տարիների ընթացքում պետք է աշխատանք տանենք, որն էլ իր արդյունքն անպայման տալու է»,- ընդգծում է նա:

Հարցին՝ երբևէ նկատե՞լ է, որ ներդրողները կամ տուրիստները, հաշվի առնելով Բերդի սահմանամերձ լինելը, ներդրումներ չանեն կամ չայցելեն, ՔՊ թեկնածուն շեշտում է՝ սահմանին մոտ լինելը դատավճիռ չէ. իրենք ապրում ու արարում են. «Մենք ընտանիքներ ունենք այստեղ, երեխաներ ենք ունենում, աշխատում ենք, մեր կյանքով ապրում: Առողջ դատող մարդու համար սահմանին մոտ լինելը երբեք խնդիր չի կարող առաջացնել»:

Նրա խոսքով՝ իր ընտրվելու շանսը դրական է գնահատում, քանի որ քարոզարշավների ժամանակ դրական վերաբերմունքի է արժանանում, իսկ քարոզարշավը կողմ է, որ ընթանա խաղաղ, քաղաքակիրթ մթնոլորտում:

«Ես և իմ թիմակիցները քարոզարշավից հետո ամաչելու առիթ չենք ունենալու: Մենք մեր ճանապարհով գնում ենք, մնացածի վարքագծի հետ առնչություն չունենք: Սակայն նշեմ, որ քաղաքային իշխանությունները փորձում էին որոշ խնդիրներ առաջացնել. չտրամադրեցին համայնքային տարածքները՝ գրասենյակներ բացելու համար, ինչպես նաև՝ գովազդները տեղադրելու համար հենասյուներ՝ ասելով, թե դրանք երաշխիքի փուլում են: Թե ո՞րն է հենասյուների երաշխիքը, անհասկանալի է: Մենք տարածքներ ենք վերցրել մասնավոր սեկտորից»,- շեշտում է նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է