Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանն ու ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն։
«Ազդարար» հրապարակային ծանուցման համակարգից տեղեկացանք, որ այս գործով դատախազություն են հրավիրվել նրա կինը՝ Մարիա Նալբանդյանն ու որդին՝ Մանվել Հարությունյանը։
Հարությունյանը եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, Էրեբունու թաղապետ է նշանակվել 2009թ., և պաշտոնավարել մինչև 2017թ.։
