Լրահոս 24/7
06.09.2022

Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին:

Ասուլիսի բանախոսներն են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի մյուս անդամներից հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մաեստրոն բացառիկ էր իր հիշողությամբ, երաժշտության իր իմացությամբ, քաղաքացիական խիզախումներով, անմիջականությամբ, աշխարհի հանդեպ բաց լինելով: Նա քիչ արվեստագետներից էր, որ լիարժեքորեն ընդգրկված էր միջազգային երաժշտական կյանքում. աշխատել է 100-ից ավելի նվագախմբերի հետ և արժանացել ամենաբարձր գնահատանքի: Շատ եմ ցանկանում, որ 100-ամյակը լինի ոչ միայն Օհան Դուրյանի հիշատակի հանդեպ մեր հարգանքի դրսևորումը, այլև ուղերձ, որ մենք ավելի ուշադիր լինենք մեր մեծանուն արվեստագետների հանդեպ, գնահատենք նրանց ըստ արժանվույն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Արա Խզմալյանը նաև երախտագիտություն է հայտնել Վահան Վարդապետյանին՝ որպես հիշատակի հանդեպ խոնարհումի օրինակ: Ըստ նախարարի տեղակալի՝ Վարդապետյանը եղել է Օհան Դուրյանի նեցուկը նրա կյանքի ամենաբեկումնային պահերին:

Վահան Վարդապետյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ընթացքը, ծրագիրը: Նախապատրաստվել է 4 տարի առաջ և գաղափարը խրախուսվել է Կառավարության կողմից:

Սեպտեմբերի 8-ին՝ Օհան Դուրյանի ծննդյան օրը՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մաեստրոյի հիշատակին: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է աննախադեպ անակնկալով համերգ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա շքեղ հանդիսություն. Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ, որի շնորհանդեսն է լինելու, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Վահան Վարդապետյանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիայում Տեսալսողական միջազգային կազմակերպությունը թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:

Գետիկ Բաղդասարյանը կերտում է Դուրյանի արձանը, որը պետք է տեղադրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում:

«Նա իր ժողովրդի հետ էր մինչև կյանքի վերջին օրը, վերջին շունչը՝ հենց Ազատության հրապարակում, ուստի շատ խորհրդանշական է արձանի՝ այդ հատվածում տեղադրումը»,- ասել է Վարդապետյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը կիսվել է մաեստրոյի մասին իր հիշողություններով՝ նշելով. «Հուզիչ պատասխանատվություն է ղեկավարել Օհան Դուրյան բացառիկ արվեստագետին նվիրված համերգը: Անդադար մտածում եմ՝ եթե ներկա լիներ, ինչ կասեր: Նա իր սեփական ոճն ուներ, որը, սակայն, քեզ երբեք չէր պարտադրում»:

Նշենք, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին արխիվային բացառիկ տեսանյութեր են հրապարակվելու, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Այն եթեր դուրս կգա նոյեմբերի վերջին: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը ևս Օհան Դուրյանին վերաբերող հարուստ նյութ ունի: Նրա ձայնագրությունների մեծամասնությունը գտնվում է հանրային ռադիոընկերությունում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Ըստ գործադիր տնօրենի՝ Գարեգին Խումարյանի՝ շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Օհան Դուրյան արվեստագետին բարձր է գնահատել նաև հոբելյանական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ որպես բացառիկ ազնիվ մարդու և քաղաքացու:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է