

Երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը ներկայացրել էր Պահպանողական կուսակցության ներքին ընտրությունների հաղթող, արդեն նախկին արտգործնախարար Լիզ Թրասը։
Նորանշանակ վարչապետին դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնում փոխարինում է 53-ամյա Ջեյմս Քլևերլին, որը Բորիս Ջոնսոնի վերջին կաբինետում զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։
Բրիտանական աղբյուրների փոխանցմամբ՝ նորանշանակ արտգործնախարարը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն որդեգրելու, ինչպես նաև Ուկրաինային համակողմանի օժանդակություն ցուցաբերելու կողմնակիցն է։
Քլևերլին, ի դեպ, Մեծ Բրիտանիայի առաջին արտգործնախարարն է, որ մասամբ աֆրիկյան ծագում ունի։ Նորանշանակ արտգործնախարարի մայրը ծնունդով Սիերա Լեոնեից է։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…