Լրահոս 24/7

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել ՀՀ սուվերեն «B+» վարկանիշը

 «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը 2022 թվականի սեպտեմբերի 2-ին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության եւ գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաեւ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալության գնահատմամբ՝ թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետեւանքները դրական են, քանի որ իրենց մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի եւ դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում եւ պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ:

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տեւական կրճատումը:

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago