

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերին։
Առաջարկվում է փոփոխություններ կատարել գազալցակայաններում և բենզալցակայաններում ստուգումներին և պատասխանատվության մեխանիզմներին:
Նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը նշեց, թե «Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Ըստ նախագծի՝ առաջարկվում է տուգանքները սահմանել ֆիքսված 200 հազար դրամ, գումարած տուգանքը հայտնաբերելուն նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը»։
Բացի այդ, օրինագծով առաջարկվում է, որ լցակայանների կողմից թերլցման դեպք հայտնաբերելու դեպքում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ:
Բացի այդ, օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր:
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ նշեց, թե համապատասխան գրություն փակցնելը կմոտիվացնի տնտեսվարողներին. «Մի շատ կարևոր հանգամանք՝ լրացուցիչ պատժամիջոցը, որ հիմա կիրառում ենք, ցուցանակը փակցնելը, իմ կարծիքով, ավելի զգաստացնող ու ավելի խիստ պատիժ է, քան տուգանքի չափը: Տնտեսվարողներին սա ավելի շատ է մոտիվացնելու, որ խախտումներ չանեն: Սա հանրային վերահսկողության գործիք է: Կարծում եմ, որ ընկերությունների համար իրենց հեղինակությունը շատ ավելի թանկ է, քան տուգանքը, որ մուծելու են»։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…