Լրահոս 24/7
07.09.2022

Համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու գործը դատարանում է

Համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև` տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020-2022 թվականներին facebook.com սոցիալական կայքում, որպես վարկային կազմակերպության էջեր, ստեղծվել են Money Man credit, Universal Credit, Universal Credit՛, Universal Credit UCO և Global Credit անհատական տվյալներով օգտահաշիվներ և ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ, իրականությունը խեղաթյուրելով, բանկային քարտի կամ Telcell wallet էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ՝ ընկերոջ հետ համատեղ, պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները և դրանց կցված բջջային հեռախոսահամարներին, ելքային փոխանցումներ կատարելու նպատակով,  ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև, օգտատերերին հավաստիացրել են, թե նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառը հանդիսանում է որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ, և ապօրինի տիրապետելով  նրանց անվամբ և նույնականացման տվյալներով Telcell wallet էլեկտրոնային դրամապանակներին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել թվով 65 օգտատերերի էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինելով նշված անձանց հաշիվները, փոխանցումներ կատարելու եղանակով, հափշտակել դրանցում առկա ընդհանուր 6,729,703.4 ՀՀ դրամ գումար, որից 4,251,823.4 ՀՀ դրամը 26-ամյա երիտասարդը հափշտակել է խմբի կազմում, իսկ 2,477,880 ՀՀ դրամը՝ միայնակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 269-րդ հոդվածի (Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը) 1-ին մասով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Վերջինիս ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է