ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից ապօրինի գույքի բռնագանձման գործով առայժմ դատախազություն ներկայացել է միայն որդին՝ Արգամ Աբրահամյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Արգամ Աբրահամյանը ներկայացել է դատախազություն, ստացել նյութերը, ընտանիքի մյուս անդամները՝ դեռևս ոչ: Սպասվում է, որ նրանք էլ կօգտվեն իրենց այդ իրավունքից»,- հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, և Աբրահամյանն ու իր հարազատները հրավիրվել են պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ։
Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել։













