

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել է «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար՝ IBM ընկերության փոխնախագահ, GIT Դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին:
Այս մասին քաաղքապետը գրել է իր էջում:
Հանդիպման շրջանակում քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների կիրառման, կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման, «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
«Համայնքի նպատակն է՝ արդի տեխնոլոգիական լուծումների միջոցով աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ու քաղաքապետարան-բնակիչ երկխոսության արդյունավետության բարձրացմանը»,-գրել է Հրաչյա Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…