

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ։ Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի պաշտպանության համա՞ր են։
Վերջին տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է։ Ռազբորկաներն ավարտվում են կամ դանակահարությամբ, կամ կրակոցներով։ Վիճակագրական տվյալներն ահազանգում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։
Ցավոք, չկանխվեց նաև Փարաքարի համայնքապետի և վերջինիս ընկերոջ սպանությունը, այն դեպքում, երբ դեռևս ամիսներ առաջ պայթյունավտանգ մթնոլորտ էր ստեղծվել համայնքում։
Խայտառակ իրավիճակ է նաև հանցագործությունների բացահայտման առումով։
Մեր հազարավոր քաղաքացիների ավտոմեքենաներ թալանվել և թալանվում են: Իմ պարագայում եղել է նաև այրելու և կոտրելու փորձ: Այսօրինակ դեպքերը բացահայտելու ուղղությամբ չի իրականացվում պատշաճ քննություն։ Մեր հայրենակիցներն ահազանգում են նաև, որ ավելացել են գրպանահատության դեպքերը։ Անառարկելի փաստ է, որ անպատժելիությունից են ծնվում նոր հանցագործությունները։
Մինչդեռ, քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա իրապես հանցանք կատարած անձանց համար․ դրանք ծանրաբեռնված են քաղբանտարկյալներով։
Հանրապետությունում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Օրը ցերեկով՝ քաղաքացիների աչքի առաջ մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են։ Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը»։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…
Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում փետրվարի19-ի…