Լրահոս 24/7

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը»,-դատական նիստի ընթացքում անդրադառնալով հանրային մեղադրողի՝ իր կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությանը՝ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա հարց ուղղեց հանրային մեղադրողներին. «Ո՞վ է մեզանից կալանավորվածը, և ո՞վ է գտնվում ազատության մեջ։ Ե՞ս, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե՞ դուք, որ կալանավորված եք։ Ո՞վ է ազատության մեջ»։

Սրբազանն ասաց, ազատությունից զրկված մարդ այստեղ չկա, քանի որ դա աստծո գործն է, ոչ թե դատախազների, դատավորների, ոչ էլ ինչ-որ կենդանական ծագումով իշխանավորների։

«Այնպես որ թող մտածի նա, ով կալանավոր է։ Ինչո՞վ է կալանավոր՝ փողով, պաշտոնով, տուն պահելու ցանկությամբ, վախերով, հեռաձայներով, և այսպես շարունակ։ Ո՞վ կարող է ինձ կալանավորել։ Հետևաբար, ի՞նչ եմ ուզում ասել, երեկ Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկմնա դատավճիռ կայացրեցին, դրանից առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Թույլ տվեք ասել, որ ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած կալանքի մասին եմ խոսում, երբ իմ եղբայրները, որոնց հետ աղ ու հաց եմ կիսել, տառապում են այնտեղ»,-ասաց Սրբազանն ու շնորհակալություն հայտնեց իր պաշտպանների միջոցով իրեն աջակցություն հայտնողներին, հանձնուքներ փոխանցողներին;

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին,

«Իր հայրը գտնվելով տառապանքի մեջ՝ մեր մասին չմոռացավ, թեպետ ես ապերախտ եմ եղել, իրենց մասին մոռանալով, ինձ հնարավորություն տվեց հոգևոր իմաստով պատվարժան նախագահի հետ միասին հաց ու աղ կիսելով՝ ինքը գտնվելով Բաքվի բանտում, ես խցում; Շնորհակալ եմ, Տիգրան, Աստված զորացնի ձեզ»։

Շարունակելով իր ելույթը՝ Բագրատ Սրբազանն ասաց, չի ընդունելու ոչ տնային կալանքը, ոչ գրավը, ոչ էլեկտրոնային սարք, բացարձակ, երկրից բացակայելու արգելքը, որն ամենաավիրավորականն է։

«Ոչ էլ մտածեք փոփոխելու մասին։ Միակ տարբերակն այն է, որ այստեղից կգնանք»,-ասաց Սրբազանը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

2 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

2 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

2 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

2 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում փետրվարի19-ի…

3 hours ago