Apple-ն առաջին աշնանային շնորհանդեսին ներկայացրել է iPhone-ի նոր մոդելներ՝ iPhone 14 և iPhone 14 Plus:
Ինչպես ակնկալում էին ոլորտի վերլուծաբանները, ընկերությունը չի թողարկել նոր սերնդի կրճատված չափսերի մոդելներ։ Plus մոդելը ստացել է 6,7 դյույմ անկյունագծով դիսփլեյ, իսկ ավելի բյուջետային նորույթ՝ 6,1 դյույմ անկյունագծով դիսփլեյ։
Երկու մոդելներն էլ ստացել են A15 պրոցեսոր, որը եղել է iPhone 13 Pro-ում։ Նրանք նաև կունենան 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկ, որը, ըստ Apple-ի, 49%-ով ավելի լավ է խավար լույսի ներքո լույս որսալու համար:
ԱՄՆ-ում iPhone 14-ը կարժենա 799 դոլարից, իսկ 14 Plus-ը՝ 899 դոլար: Երկու մոդելներն էլ կարելի է նախապես պատվիրել սեպտեմբերի 9-ից։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց Աստղ Խաչատրյանը













