Լրահոս 24/7
08.09.2022

Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ․ Դումանյան

Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ․ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է։

Վերջինս այս մասին այսօր հայտարարեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի համար հատկացնել մեծ գումարներ։

Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, և քննարկվում են բոլոր տարբերակները՝ այն կյանքի կոչելու համար։

«Քննարկում ենք եղած բուհերի հիման վրա ստեղծել նոր բուհեր։ Դա լինելու է ոչ թե մեխանիկական միավորում, այլ բովանդակային։ Ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքը մրցունակ բուհեր ունենալն է, որոնք կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան»,- շեշտեց Դումանյանը։

Նա նաև արձագանքեց մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ակադեմիական քաղաք ստեղծելուց հետո Երևանի պետական համալսարանի շենքը կվերածվի հյուրանոցի: Դումանյանը վստահեցրեց, որ ԵՊՀ շենքը մնալու է՝ որպես ԵՊՀ շենք։

«Ակադեմիական քաղաքից հետո այնտեղ կսովորեն, թե պարզապես շենքը կպահպանվի, հիմա նշել չենք կարող։ Հյուրանոցի մասին խոսակցությունները որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է։ Նման լուր լուրջ մարդկանցից չեմ լսել, հակառակը՝ սրանից անլուրջ միտք հնարավոր չի եղել պատկերացնել: Արժանի էլ չեմ համարում նման անմիտ մտքերը քննարկել»,- ասաց նա։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բուհ ասելով՝ չպետք է նկատի ունենանք միայն պետական բուհերը. ակադեմիական քաղաքի մաս են դառնալու նաև մասնավորները․ «Երբ որ ասվում է՝ բուհերը հոգեվարքի մեջ են, այդպես էլ կա։ Հոգեվարքը դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս, որոշ բուհեր դա էլ չունեն։ Ասում են՝ ակադեմիական քաղաքի համար նախատեսված 8 բուհը քիչ է, բայց Երևանում կա 12 պետական բուհ, և նրանք կատարում են նույն գործողությունները։ 8 թիվը դեռ մեծ թիվ է մեր հանրապետության համար»,- նկատեց Դումանյանը։

Ըստ նրա՝ արդեն հստակեցված է ակադեմիական քաղաքի համար նախատեսված վայրը։ Այնտեղ կան նաև երկու գիտահետազոտական կառույցներ։ Իսկ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն Կառավարությունն ամեն ինչ պետք է արագ անի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է