ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ շուկայի տարածքի համար սահմանվել է 5 հեկտար:
«Այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենա գնել ու վաճառել, այլ նաև՝ մաքսազերծել:
Պետք է հնարավոր լինի մեքենան գնելուց հետո տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշները ստանալ: Պետք է շուկան համապատասխան պայմաններ ունենա սննդի կետերի առումով, հատուկ ավտոկայանատեղիներ պետք է սահմանել այցելող քաղաքացիների համար: Սա մեր հարևան Վրաստանի փորձին է նման»,- շեշտեց նախարարը:













